Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ողբերգական դեպք Կոտայքում. ննջարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող` «Սա մեր ճիշտ որոշումն է…»

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։

Կայքի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։

Please enter a valid URL