Search
Close this search box.

Փաշինյանը Մոսկվայում կուլիսային հանդիպումներ է ունեցել հայ գործարարների հետ. մանրամասներ են հայտնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՀՀ պետբյուջեի համար մուտքեր ապահովելու և Փաշինյանի դեմ հասունացող բունտը ավելի չսրելու նպատակով բավականին կասկածելի ներարկումներ են իրականացնում։

Այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև ոչ պաշտոնական, կամ, այսպես ասած, կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա։

Թերթի մոսկովյան աղբյուրի տեղեկություններով, Փաշինյանը Մոսկվայում մասնավորաբար հանդիպել է մոսկվայաբնակ հայ գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ և փորձել է նրանց ամեն կերպ համոզել, որ այս փուլում ակտիվանան, քանի որ շատ կարևոր անցումային շրջան է, և Հայաստանը լուրջ ներդրումների և հավել յալ ֆինանսական հոսքերի կարիք ունի։

Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանն առանձնապես մեծ հաջողության չի հասել, որովհետև նրա նկատմամբ վստահություն չկա, սակայն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, և առաջիկայում վերջիններս իրենց «էմիսարներին» կգործուղեն Երևան՝ տեղում իրավիճակն ավելի պարզ հասկանալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL