Search
Close this search box.

Նախագահը ստորագրեց աղմկահարույց օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դեմ դուրս ելած ուսանողները  դասադուլի ու հացադուլի դիմեցին, այնուհետև իշխանության ներկայացուցիչների հետ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:

Please enter a valid URL