Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս գյուղի դպրոցում աշակերտը հրազենային կրակ է բացել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ համակարգում ունեցած իր աղբյուրներին։
Առկա տեղեկատվության համաձայն, աշակերտը դպրոց է գնացել հրազենային զենքով, հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին։ Դպրոցականը ձերբակալված է։ Նրա արարքի մոտիվը պարզվում է։ Պարզվում է նաեւ զենքի տեսակը, որից աշակերտը կրակել է։ Հայտնի է նաեւ, որ աշակերտին վնասազերծել է դպրոցի տնօրենը։
Նա կարողացել է համոզել երեխային իրեն տալ զենքը։ Երեխան գտնվել է էմոցիոնալ հուզված վիճակում։ ТАСС-ը հայտնում է նաեւ, որ աշակերտի ընտանիքը եղել է բարեկեցիկ, հաշվառման վերցված չի եղել որպես խոցելի խմբի պատկանող։