Search
Close this search box.

Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը, իսկ Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը

Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ 82 ընտրատեղամասում ավարտվեցին ձայների հաշվարկը։

Եվ այսպես «Բալասանյան» դաշինքը ստացել է 36․58, ՔՊ-ն 29-56, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06տոկոս ձայն։

Նախնական տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքն էլ հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։

Այսպիսով, «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 3590 ընտրող:
 
Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է ընդամենը 243 բնակիչ։
 
Ընտրությանը մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Please enter a valid URL