Իրավապահներն այս պահին Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են: Նրանք թեկնածուի շտաբ են ներխուժել հենց ընտրությունների օրը:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացրեց, որ իրավապահներն, ամենայն հավանակնությամբ, խուզարկություններ են անում շտաբում:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ դատապարտեց իշխանությունների կոսղմից այս գործողությունները եւ ասաց, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար է այս ամենը արվում:
Նշենք, որ շտաբի շենքում իրավապահները մեկուսացրել են Առուշ Առուշանյանի հայրիկին` Գագիկ Առուշանյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին:
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։