Շիրակի մարզում 11:00-ի դրությամբ շատ ցածր մասնակցություն է գրանցել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
Ընդհանուր 109453 ընտրողից 11:00-ի դրությամբ քվերակությանը մասնակցել է 4296-ը կամ 3, 92 տոկոս:
Թիվ 31/46 ընտրտեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Նախշքարյանն էլ լրագրողներ հետ զրույցում ասաց, որ իրենց ընտրատեղամասում 1664-ից ընտրողից քվեարկել է 150-ը. «Ես դժգոհ եմ մենակ մասնակցությունից, ուրիշ ոչ մի բանից դժգոհ չեմ, միջադեպ չի եղել, շատ նորմալ է, փառք Աստծո»: