Search
Close this search box.

Իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ Բաքվի բռնապետը համարձակվեց բարբաջել Հայաստանի և Իրանի՝ թմրանյութերի անօրինական տեղափոխության մեջ համատեղ իբր ներգրավվածության մասին։
Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին՝ նաև հրապարակելով տարբեր տեղեկություններ (այդ թվում ԱՄՆ Պետքարտուղարության կայքից) հենց Ադրբեջանի՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մասին։
Հայաստանում, որքանով հասկացա, այս առումով քար լռություն է»։

Please enter a valid URL