Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խառնամուսնություններից ծնված երեխաները պետք է ինքնաբերաբար ստանան ՌԴքաղաքացիություն՝ անկախ իրենց ծննդյան երկրից: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Արտերկրում ապրող ռուս հայրենակիցների VII-րդ համաշխարհային կոնգրեսում ունեցածելույթի ժամանակ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է խառնամուսնություններում երեխաների քաղաքացիության վերաբերյալ քայլ կատարել:
«Մենք համոզված ենք, որ որտեղ էլ, որ ապրում է խառը ընտանիք, որտեղ էլ որխառնամուսնությամբ երեխա է ծնվում՝ Ռուսաստանում կամ օտարերկրյա պետությունում, նապարտավոր է, համաձայն Սահմանադրության, ինքնաբերաբար ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»: