Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ակտիվ մասնակցելու է հասարակական-քաղաքական կյանքին, իր համար Հայաստանն ու Արցախը ավելի կարևոր են, քան իր հարստությունը և ունեցվածքը, պատրաստ է անգամ նստել բանտ և կորցնել ունեցվածքը։
Այս ամենը հայատարարում է մի գործիչ, որը մեկ ամիս առաջ Հայաստանում լուրջ դեմքով քննարկում էր Աֆղանստան ֆինանսական օգնություն ուղարկելու հնարավորության հարցը, ապա հայտարարում, որ իրեն այդքան էլ ճիշտ չեն հասկացել, քանի որ հայերեն արագ է խոսում։
Այս ամենը հայտարարում է մի հանրային գործիչ, որը մինչ այս` որևէ էական կամ երևելի քննադատության չի ենթարկել ներկայիս կառավարության գործունեությունը։
— Չի անդրադարձել, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հետևանքով ձևավորված հեղափոխական ամենաթողության մթնոլորտին,
— Կամընտրային արդարադատության խնդրին,
— Արտաքին քաղաքական կոպիտ սխալներին, որոնք հիմք հանդիսացան ադրբեջանական ագրեսիայի համար,
— Չի խոսել պատերազմի քաղաքական հիմնական մեղավորներից,
— Չի խոսել գործող իշխանության տնտեսության վերաձևման խիստ վտանգավոր փորձերից,
— Կարծիք չի հայտնել կապիտուլյացիոն ակտի վերաբերյալ,
— Շարունակում է լռել հնարավոր Խաղաղության պայմանագրի և դրա վտանգների մասին։ Մասնավորապես` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։
Այս և այլ կարևոր հարցերի մասին լռած Վարդանյանի կարծիքով` կարելի է լռելով զբաղվել քաղաքականությամբ։ Եվ վերջում հարց է առաջանում` ով և ինչի համար Վարդանյանի նման գործչին պետք է նստեցնի բանտ կամ ունեզրկի։ Ու՞մ է դա պետք։ Առանց դա էլ` Վարդանյանը ո՛չ կոշտ քննադատում է իշխանությանը, ո՛չ էլ իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ։
Republica.am