Search
Close this search box.

Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Ալիևին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնչեցրած անհիմն հայտարարություններին, խորհուրդ է տվել զգուշանալ «սատանայի թանկարժեք թակարդներից»:

«Հարեւանների սկզբունքների ու պահանջների անտեսումը եւ կեղծ ու ոչ կառուցողական հայտարարությունները բարեխղճության ու ողջամտության նշան չեն: Մեղադրանքները երկրի նկատմամբ, որին միջազգային հանրությունը ճանաչում է որպես թմրամիջոցների դեմ պայքարի հերոս, որեւէ ազդեցություն չունի, բացի հռետորի խոսքերը որակազրկելուց: Զգուշացեք սատանայի թանկարժեք թակարդներից»,-գրել է նա Twitter-ում:

Ավելի վաղ Ալիևի` Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ժամանակ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքները հերքել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Please enter a valid URL