Search
Close this search box.

Բունտ. մոտ 600 բանտարկյալներ անկարգություններ են կազմակերպել

Մոտ 600 բանտարկյալներ անկարգություններ են կազմակերպել Վլադիկավկազի ուղղիչ գաղութում: Ըստ ռուսական թելեգրամյան ալիքների՝ նրանք ջարդել են անվտանգության տեսախցիկները և տապալել դռները: Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները:

Խռովությունը տեղի է ունեցել ուղղիչ գաղութի վարչակազմի և բանտարկյալների միջև առկա կոնֆլիկտի պատճառով: Վերջիններս հայտնում են, որ իրենց ծեծում են ու չեն կերակրում:

Mash- ի փոխանցմամբ ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում բունտի նախապատրաստական աշխատանքներ են տարվել, իսկ հոկտեմբերի 14 -ին բանտարկյալներից մեկը նույնիսկ կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուժայիններին հաջողվել է ճնշել բունտը: Բանտարկյալների շրջանում տուժածներ կան: Ըստ իրավապահների հաղորդած տվյալի՝ բունտին մասնակցել է 200 բանտարկյալ:

Please enter a valid URL