Քաղաքական առումով Ռուսաստանը միայն երկիրն էր, որը Հայաստանի կողքին էր 2020 թվականի աշնանը տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների ժամանակ, այժմ տարբեր երկրներ տարբեր տարաշրջաններից փորձում են ինչ-որ բան գտնել իրենց համար, ինչ-որ բան ստանալ ստեղծված տարածաշրջանային դասավորվածությունից, սակայն այն ժամանակ բոլորը հիմնականում համեստորեն լռում էին: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հիշելով «ընկերները դժբախտության մեջ են ճանաչվում» ասացվածքը:
Ինչպես հայտնում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը, նման ելույթով դիվանագետը հանդես է եկել «Հայաստան և Ռուսաստան. նոր ռամզավարության հրամայականը» աշխարհաքաղաքական քննարկումների նիստում, որը կայացել է հեկտեմբերի 15-ին Հայ-ռուսական համալսարանում:
«Այժմ մենք լուրջ փոփոխություններով ենք անցնում ինչպես աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում, ինչպես նաև մեր երկրներում: Ըստ էության, այդպիսի դրամատիկ իրադարձությունների տակ թաքնված է նոր աշխարհակարգի ձևավորման ակնհայտ միտումը: Ներկա պահին տարբեր ուժեր, գերտերություններ, տերությունների դաշինքներ պայքարոմ են այդ նոր, դեռևս անհայտ աշխարհակարգում իրենց դիրքեր համար: Նման պայմաններում է, որ դաշնակիցների՝ դարերով փորձված հարաբերություններն էլ ավելի արդիական են դառնում»,- ասել է ՌԴ դեսպանը: