Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՊՆ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են. ում են մեղադրանք առաջադրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ եւ 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, իրային գույքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով 1 մեկ միլիոն դրամ գույքային վնաս:

Նշենք, որ Ն զորամասի իրային եւ պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գեւորգյանը կալանավորվել է, իսկ ահա իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL