Yerevan.Today-ը գրում է.
Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով այս պահին տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Ըստ բնակիչների, հրդեհը ներկայում չի հաջողվում մարել։
Երասխի բնակիչների խոսքով, վերջին օրերի ընթացքում հատկապես, ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց գյուղի ուղղությամբ կրակոցները։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել նաև արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում, ինչի հետևանքով կա 6 վիրավոր։
Տեսնանյութը Yerevan.Today-ին են տրամադրել Երասխի բնակիչներից