Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԻԻՀ երկու քաղաքացի փորձել են Հայաստանի սահմանն անցկացնել «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ

Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից:

«Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև՝ ավտոմեքենան։ Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL