Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր կարող են թեստ չհանձնել աշխատանքի գնալիս. նոր որոշում

Այսօրվանից մինչև 18 տարեկան աշխատողները, հակացուցում ունեցող աշխատողներն ու հղիները ազատված են ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվել COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում։ Ըստ որի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում նաեւ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված աշխատողները։

Բացի այս, նշված ցանկում ներառվել են նաեւ այն աշխատողները, որոնք նախկինում կորոնավիրուսով են հիվանդացել, նրանք կարող են թեստ հանձնել՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Ըստ առողջապահության նախարարության՝ 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Ի դեպ, եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։

Սա դեռ ամենը չէ, պարզվում է, որ հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ։

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL