«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը պնդում է՝ ոստիկանները, որոնք երեխաների աչքի առաջ բռնություն են գործադրել նրանց հոր նկատմամբ, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
«Մտքներովդ չանցնի ծառայողական քննությամբ բավարարվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից: Սրանց բոլոր անմիջական ղեկավարները պետք է հեռացվեն ոստիկանությունից:
Այս իշխանությանը հեռացնելուց հետո Ոստիկանության բարձրաստիճանից մինչև կրտսեր կազմում ծառայողների 100 տոկոսին անմիջապես պետք է ազատել ու 0-ից ձևավորել նոր ոստիկանություն»,-նշել է Բաբայանը։