Search
Close this search box.

14-օրյա թեստավորման պարբերականությունը կկրճատվի. Նախարար

Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել, այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ», — նշել է Ավանեսյանը։

Please enter a valid URL