Search
Close this search box.

Լավրովը մտադիր Է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ քննարկել երկկողմ թեմաներ եւ ԼՂ հարցը

Մինսկում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Վերջերս ձեզ հետ մանրամասն շփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի Է քննարկել թե՛ երկկողմ բնույթի, թե՛, անշուշտ, տարածաշրջանի ինչ-որ լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք Է արժանանա մեր ուշադրությանը»,- ասել Է Ռուսաստանի նախարարը հանդիպման սկզբին:

Ինչպես սպասվում Է, ավելի ուշ Մինսկում ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարները կանցկացնեն եռակողմ հանդիպում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում:

Please enter a valid URL