Search
Close this search box.

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ երեխաների աչքի առաջ հորը բերման ենթարկելու տեսանյութի մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկումքաղաքացուն երեխաների աչքի առաջ:

«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,-նշել է Գոռ Աբրահամյանը:

Please enter a valid URL