Search
Close this search box.

Մենք նորից սկսելու ենք Դադիվանք ուխտագնացությունները. Արցախի ԿԳՄՍ նախարար

Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են` ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավորներ ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասաց նախարարը:

Ամարասում ուխտագնացությունը շարունակվում է: Ղարախանյանը հայտնեց նաև, որ հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ավերումը:

Դադիվանքը Հայ Առաքելական եկեղեցու հնագույն վանական համալիրներից է: Արցախի 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Please enter a valid URL