ՄԱԿ Միջազգային դատարանը հրապարակային լսումներ կանցկացնի Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ժամանակավոր միջոցների նշման հայցով։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետության դեմ գործ է հարուցել ՄԱԿ Մկիջազգային դատարանում՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրվող խախտումների հետ կապված։
Հայցատուն հավաստիացնում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության», եւ որ «պետության կողմից խրախուսվող ատելության այդ քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների եւ այլ չարաշահումների»։
Ադրբեջանը նման հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ նրան մեղադրելով ռասայական խտրականության եւ էթնիկ զտումների մեջ։