Search
Close this search box.

Ինչո՞ւ են պաշտոնից ազատել գեներալ Էդվարդ Ասրյանին

ՀՀ նախագահի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

168.am-ի տեղեկություններով, գեներալ-մայորի ազատման հարցում դեր է խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:

Ասում են՝ սա դուր չի եկել, մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում էր տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ասրյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին պաշտոն են տալու Արցախի ՊԲ-ում՝ շտաբի պետ: Ըստ էության, սա պաշտոնի իջեցում է նշանակում:

Please enter a valid URL