Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ կադրեր են հայտնվել, զինվորները քնում են լաթի կտորից սարքած կացարնում, անձրևի տակ

Գոծող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից և բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։

Politik.am-ի ձեռք տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները ինչպես հասկանալի է կադրերից քնում են անձրևի տակ։

Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի և գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետևանքն է։

Փաշինյանի կառավարությունը ըստ էության տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես և անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։

Ներկայացված կադրերը նաև խոսուն վկան են այն մասին, որ այս իշխանությունները որևէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը և ըստ էության նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել։

Please enter a valid URL