«Նախկին, ներկա՝ բոլորը մեկ են: Չկա ընդդիմություն, չկա իշխանություն. Հայաստան աշխարհն անտեր է: Բոլոր հայերին կոչ եմ անում տեր կանգնել մեր երկրին»,-«Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միության ստեղծման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սև Հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը:
Տաղանդավոր Սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Միքայել Մարգարյանը ներկայացրեց «Կանչ Հայրենյաց» միության հայտարարությունը, որում մասնավորապես ամրագրված է. «Հայրենասերների խմբի կողմից ստեղծվում է «Կանչ Հայրենյաց» Համահայկական Ազատագրական Միությունը, որի հիմնական նպատակն է լինելու ազատագրել ՀՀ-ն այն զավթած թրքասեր իշխանություններից և նրանց ծնունդ տված ու ծածուկ սատարող կեղծ ընդդիմությունից:
գործընթացներից անմիջապես հետո ապահովել նոր, արդար ընտրություններ»: Սերոբ Գասպարյանն էլ տեղեկացրեց՝ լինելով սահմանամերձ շրջաններում, գյուղերում, դիրքերում, տեսել են մեր զինվորի վիճակը ու մանրամասնեց. «Ես՝ ինքս շատ նամակներ ստանալով՝ զրուցեցի մեր եղբայրների հետ և հասկացա, որ մենք բոլորս մի մտքի ենք, որ պետք է ազգը միավորվի: Իրական պատերազմ է, ՀՀ-ի՝ լինել-չլինելու խնդիր է: Կեղծ օրակարգ է դրված՝ իբր խաղաղության դարաշրջան: Ամբողջ աշխարհը եռում է, մեր բոլոր հարևանները զորավարժություններ են անում, բայց մենք կոչ ենք անում խաղաղության:
Մենք համախմբման կոչ ենք անում»: «Ադոնայի» իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ նախագահ Արտակ Գալստյանի (Վանոյի Արտակ) կարծիքով՝ հայտնվել ենք այս վիճակում ընդդիմության և իշխանության պատճառով. «Վերջին երեք տարվա ընթացքում թե′ ընդդիմության, թե ′ իշխանության գործունեության պատճառով այս վիճակում հայտնվեցին, և Թուրքիան ու Ադրբեջանը երբեք նման հաջողությունների չէին հասել»: