Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. դանակով զինված տղամարդը Արթիկի հիվանդանոցում բուժաշխատողների նկատմամբ ավազակային հարձակում է կատարել

Այսօր, հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում մի քաղաքացի ներս է մտել «Արթիկ» բժշկական կենտրոն և դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ անձին, ապա բերման ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին։ Բերման ենթարկվածը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, ինչն էլ ստիպել է վերջիններիս նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ ավազակային հարձակում կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արկադի Մ-ն է, ով մտել է հիվանդանոցի ընդունարան, ներսից դռան վրա եղած բանալիով փակել է դուռը, ապա գրպանից հանել դանակն ու պահել «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Սաթենիկ Վ-ի, շտաբուժօգնության հերթապահ բուժքույր Աննա Ս-ի վրա և պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները իրենց մոտ եղած գումարները տալ իրեն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնոմ հարուցվել է քրեական գործ, և քրգործի շրջանակում Արկադի Մ-ն ձերբակալվել է։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արկադի Մ-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ այդ ուշ ժամին հիվանդանոց է մտել՝ աշխատակիցներին ասելով, թե իրեն վատ է զգում, խնդրում է, որպեսզի արյան ճնշումը չափեն։

Please enter a valid URL