Կորոնավիրուսը դառնում է սեզոնային հիվանդություն, ուստի դրա դեմ պայքարի միջոցառումներն ունեն երկու ուղղություն. վարակի փոխանցման շղթայի խզում եւ իմունային շերտի ստեղծում: Այդ մասին հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում:
«Ակնհայտ է, որ վիրուսը ձեռք է բերում սեզոնայնություն, որ այն մտնում է սեզոնայինների շղթայի մեջ: Հետեւաբար, միջոցառումները, որոնք մշակվում են մեր գործընկերների կողմից, ունեն երկու ուղղություն: Առաջին ուղղությունը (վարակի) փոխանցման ընդհատվելն է ամենատարբեր միջոցներով:
Երկրորդը իմունային շերտի ստեղծումն է: Այսօր դա ակնհայտ գիտական եզրակացություն է, եւ հենց այդ ուղղությամբ էլ զարգանում են հիվանդացության նվազման ձեւավորվող միջոցառումները»,-ասել է Պոպովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: