«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թեւերը` մարզպետի եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջեւ սեւ կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը եւ իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։
Մենք գրել էինք, որ փոխմարզպետի կինը՝ Արմինե Սիմոնյանը, անգամ ստատուս է գրել Խաչատրյանի դեմ․ «Էս էն հանրության կողմից ընդունված Վլադիմիրն ա, հա՞, մարդ, որը թալանել ա տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ ա, մարդ, որը թալանչի ա․․․ մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի»:
Սակայն գրառումը ժամեր անց հեռացվել է, իսկ կոնֆլիկտը մինչ օրս չի մարում։ Մեր զանգերին Արմեն Խաչատրյանը չպատասխանեց, փոխմարզպետի կինը եւս չարձագանքեց մեր նամակ-հարցադրումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում