Armlur.am-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտից փախուստի փորձ է տեղի ունեցել:
Ալինաղի Թաղիի Հասսանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարանշեն» ՔԿՀ-ում պահվող մի խումբ կալանավորված և դատապարտված անձանց՝ Արաշ Ազիզմորադի Նեմաթիի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի, Մորտեզա Ակբարի Հասսանիի, Համիդ Ալիի Սադեղփուրի, Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշի, Ալեքս Ալբերտի Ավասաֆի, Հոսեյն Ռեզայի Մոհամմադիղահրուդիի հետ փորձել է փախուստի դիմել կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու վայրից։ Նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։
Լրատվամիջոցը պարզել է, որ վերոնշյալ անձինք նման փորձ կատարել են նաև 2018 թվականին և այդ ժամանակ ևս չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: