Search
Close this search box.

Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածուն գտնվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի դեկտեմբերից Ղազախստանում եւ Ղրղզստանում Հայաստանը դեսպան չունի, վերջինը Գագիկ Ղալաչյանն էր, ում 2020-ի վերջին հետ կանչեցին, նշանակեցին ԱԳ նախարարի տեղակալ, եւ ով այս տարվա մայիսին նախարար Արա Այվազյանի հետ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից:

Երեկ տեղեկացանք, որ միջինասիական երկրներում մոտ մեկ տարի դեսպան չունենալուց հետո Ղազախստանում ՀՀ դեսպանի թեկնածու է գտնվել. ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանը, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել:

Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 20182020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL