Search
Close this search box.

Իրանում Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցածները դատապարտվել են մտրակի 74 հարվածների

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:

Please enter a valid URL