Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ նրան ազատ արձակելու պահանջով, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ակցիան կազմակերպել էր Վրաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին, ով ստեղծեց Սահակաշվիլիին երկիր վերադարձնելու ժողովրդական շարժում:
Ցուցարարների ձեռքին են Վրաստանի պետական դրոշները, ինչպես նաև Սահակաշվիլիի լուսանկարները:
Քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով ավելի լայնածավալ ակցիա է նախատեսված հոկտեմբերի 14-ին՝ Թբիլիսիի կենտրոնում:
Սահակաշվիլին Վրաստանում ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։ Այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա ներգրավված է մի քանի քրեական գործերում: