Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հանդես է եկել մի շարք հայտարարություններով, պատասխանելով մի քանի հարցերի.
•Մասնավորապես, անդրադառնալով Եմենի եւ Պարսից ծոցի խնդիրներին, իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը ասել է, որ այս խնդիրները հանդիսանում են Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ընթացող բանակցությունների մաս։ Նա հիշեցրել է, որ բանակցությունները ընթանում են Բաղդադում եւ նշել, որ իրաքյան կողմը հանդիսանում է լավ հյուրընկալ տանտեր եւ չկա անհրաժեշտություն, որպեսզի բանակցությունների վայրը փոխվի։ «Իրանը կարծում է, որ բանակցությունները Թեհանի եւ էր-Ռիյադի միջեւ կարող են դառնալ Պարսից ծոցում խաղաղության հենասյուներից մեկը»,- ընդգծել է Սայիդ Խաթիբզադեն, խոսելով իրանա-սաուդական բանակցությունների մասին։ Ներկա պահին արդեն տեղի է ունեցել իրանա-սաուդական բանակցությունների չորս փուլ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Կոնկրետ խոսելով Եմենյան խնդրի մասին, Խաթիբզադեն ասել է, որ Եմենի ճակատագիրը որոշելու է եմենցի ժողովուրդը։
•Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատված լարվածությանը։ Նա մասնավորապես ասել է, որ Իրանը եւ Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ անձինք ազդեն իրենց ունեցած երկկողմ հարաբերությունների վրա։ Նա նաեւ ասել է, որ երկու երկրները մշտապես հավատարիմ են մնացել իրենց հարաբերություններում տրամաբանականության սկզբունքին։ «Անբնական է խաթարել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Իրանն իր մտավախությունների մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմին եւ նրանք էլ հայտարարել են, որ խնդիրները, որոնք ներկայացվել են, կլուծվեն։ Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ մեր մտավախությունները պետք է լուծվեն։ Մենք մեր օդային տարածքը երբեք չենք փակել Ադրբեջանի համար»։ Խաթիբզացեն նաեւ ասել է, որ ցամաքային ճանապարհները նույնպես բաց են եւ երկու երկրները չպետք է թույլ տան, որ երրորդ անձինք ազդեն Թեհրան-Բաքու հարաբերությունների վրա։
•Միջուկային գորածքի համաձայնագրի լիարժեք վերականգնման ուղղությամբ բանակցությունները Վիեննայում շարունակվելու են՝ ԱԳ նախարարության աջակցությամբ
•Իրանը վճռականորեն դատապարտում է Կունդուզում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի թիրախ էր դարձել շիա մահմեդական մզկիթը։ Նա նաեւ ասել է, որ Աֆղանստանի իշխանությունները միջազգային հարաբերություններում կառուցողական մասնակից են։
Mehr լրատվական գործակալություն