Թուրքիան շարունակում է ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում, այս անգամ էլ թուրքական ուժերը հայտնվել են Իրանի հետ սահմանին։
Իրանական հետախուզության տվյալներով Թուրքիան զինյալներ է տեղակայել Արցախում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Տեղեկությունը հայտնում են իրանական տելեգրամյան ալիքները՝ նշելով, որ թուրք զինյալները տեղակայվել են Արաքս գետի ձախ ափին գտնվող Հորադիզ քաղաքում, որը գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի շրջանում։
Հիշեցնենք, որ նախիջևանում հոկտեմբերի հինգից մեկնարկել են հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։
«Անխախտ եղբայրություն — 2021» կոչվող եռօրյա զորախաղերի հերթական փուլը Անկարայի և Բաքվի կողմից անցկացված հինգերորդ նման զորավարժությունները կլինեն վերջին մեկ ամսում։
Իրանը եւս մեծ քանակությամբ զորամիավորումներ է կուտակել Ադրբեջանի հետ սահմանին՝ իրականացնելով զորավարժություններ։