Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանին եւ Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշումների դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում նրանց պաշտպանները հայտնեցին, որ բողոքներն արդեն մուտք են արվել դատարան, սակայն դեռ մակագրված չեն։

Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից ավելի քան 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը հրաժարվել է նաեւ ցուցմունք տալ։

Please enter a valid URL