«Հրապարակ» թերթը գրում է. «Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա` ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է եւ ոսկե սարեր է խոստանում:
Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, մասնագիտությամբ նկարիչ է, 2017-ից Նկարիչների միության անդամ է եւ միայն 2020 թվականին է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժինը, որպեսզի բարձրագույն կրթության վկայական ստանա:
Նրա կենսագրությունը կազմված է մի քանի տողից․ 2019թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021թ․ հունվարից` ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ հունիսի 20-ի ընտրություններով ՔՊ ցուցակով դարձել է պատգամավոր: Թե օգնականի փորձառությամբ մարդն ինչպես է սահմանամերձ համայնքը` Ադրբեջանի հետ սահմանակից Կապանը ղեկավարելու, միայն նրան առաջադրող «Քաղպայմանագիր» կուսակցությունը կիմանա:
Իսկ կապանցիները նրա մասին այն գիտեն, որ այս տարիներին միայն ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել եւ երեւաններում կյանքը վայելել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում