Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ո՞ր մի անուղեղն է Փաշինյանին խորհուրդ տվել․․․». ԱԺ-ում կրքերը թեժացան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր , դաշնակցական Գեղամ Մանուկյանը ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ընթերցելով Իրանում ՀՅԴ կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որով Փաշինյանի հայտարարությունը սեփական անհաջողությունը ՀՅԴ-ի վզին փաթաթելու բարոյազուրկ փորձ է որակվում, հարց հնչեցրեց․

«Ո՞ր մի անուղեղն է Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել, որ Իրանը մեկ կամ երկու հոդվածով, կամ համայնքային կարծիքով կարող է մի ամբողջ արտաքին քաղաքականություն մշակել և առաջին հերթին ուղղակի անպատվելով Իրանի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը»։

Մանուկյանին հորդորեցին հարցը գրավոր ուղարկել։ Մանուկյանն էլ պահանջեց արձագանքի իրավունք, որը մերժվեց։

«Այս դահլիճում չօգտագործել ուժեղ իմաստ կրող բառեր ՝ անուղեղ, մյուս, թե չէ բոլորը կսկսեն օգտագործել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Please enter a valid URL