ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամարի թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ — տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եւս բաց է: