Այս պահին Հայաստան է վերադարձվում Արցախի սահմանը անցած և ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այս պահին ՀՀ է վերադարձվում 1989-ին ծնված Դավիդյան Արթուր Բորիսին։ Նա այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը»,–ասաց Պապիկյանը։ Նա հավելեց, որ Արթուր Դավիդյանն արդեն ՀՀ–ում է։