Search
Close this search box.

Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը մասամբ սկսվել է․ Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման գործընթացը «մասամբ սկսվել է», – հաղորդում է Haqqin.az-ը։

Այսօր Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պետր Միխալկոյին: Նա ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է թերթել էջը և բարելավել հարաբերությունները իր հարևան Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի կնքման, սահմանազատման և կոմունիկացիաների բացման շուրջ. այս գործընթացը մասամբ սկսվել է: Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, ես տեսնում եմ, որ նման ցանկություն կա, ապա դա կարող է մեզ օգնել բազմաթիվ ոլորտներում ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում կարող է ամբողջովին նոր մասշտաբներ ձեռք բերել, որոնք այնտեղ չկան արդեն 30 տարի։ Սա կարող է նաև կայունության, կանխատեսելիության և խաղաղության շատ կարևոր գործոն լինել», – ասել է Ալիևը։

Please enter a valid URL