Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն Ադրբեջանին «օդային միջանցք» 2013-ի պայմանագրով է տվել, նման թռիչքներ էլի են եղել. ավիափորձագետ

Ադրբեջանական օդանավը Հայաստանի օդային տաածքով թռիչք է իրականացրել «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում, որ Հայաստանի կառավարությունը դեռևս 2013-ին է ստորագրել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ նշելով, որ բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է ապահովել բոլոր տեսակի թռիչքները:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մինչև 2013 թվականն էլ դեպքեր են եղել, երբ ադբեջանական օդանավերը հատել են Հայաստանի օդային տարածքն ու թռիչք իրականացրել: Նա վստահ է սակայն, որ եթե հայրենի կառավարությունը քաղաքական կամք ունենար թույլ չտալու ադրբեջանական օդանավի՝ մեր օդային տարածքով թռիչք իրականանցելը, ապա վերոնշյալ օրենքը շրջանցելու ձև հաստատ կարող էր գտնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL