Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության հայտարարության մեջ:
Մասնավորեցվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը թույլ կտա նվազեցնել թռիչքի ժամանակահատվածը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով , և չի բացառվում որ այս հանգամանքը կկոշտացնի նաև Հայաստանի հետ հարաբերությունը․