2002 կամ 2003թվականներ էր, Ազգային Ժողովի ֆոյեում ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ այն ժամանակ արդեն սոցապ փոխնախարար, ԱԺՄ-ական Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից: Մենք այդ ժամանակ աշխատում էինք այդ թերթում, և նրա հեռանալուց հետո սկսեցինք ծիծաղել Բերիկյանի վրա, մտածելով որ երևի մարդը խելքը գցել է` Օսմանյան կայսրությունը առնվազն 85 տարի դադարել էր գոյություն ունենալ:
Հիմա ես ամենայն լրջությամբ ներողություն եմ խնդրում պարոն Բերիկյանից, որովհետև համոզված եմ, որ նա առավել քան ճիշտ էր: Ես չեմ կարող ապացուցել, որ թերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից, բայց որ տարիներ շարունակ ծառայել է դրա վերակենդանացման գործին ակնհայտ է:
լրագրող Ավետիս Բաբաջանյանի ֆեյսբուքան էջից