Նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում»:
Ոստիկանության լրատվական ծառայությունը արձագանքել է այդ հայտարարությանը: «Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։
Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է,նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է ոտսիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ Էդգար Ջանոյանը: