Իրանը կաջակցի Հայաստանում ռազմավարական ճանապարհի վերակառուցմանը։ Այս մասին ParsToday-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին։
«Տաթևի ճանապարհը գործելու է՝ որպես այլընտրանք՝ Գորիս-Կապան ճանապարհի համար: Սակայն հաշվի առնելով տարածքի ենթակառուցվածքի որոշ թերությունները՝ ծանր բեռնատարների տեղաշարժն այս ճանապարհով կարող է ուղեկցվել բարդություններով»,֊գրում է պարբերականը:
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների՝ դեպի Հայաստան երրթևեկությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին ցանկություն հայտնեց այցելել Հայաստան, և այսօր նա Հայաստանում է՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին: Այս ճաանապարհը կօգտագործվի Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար:
Խադեմիի գլխավորած պատվիրակությունն այժմ Երևանում է: Այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը: