Հիմա նպատակահարմար չէ հանդիպում ունենալ և Ադրբեջանի հետ բովանդակային բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման համար, Հայաստանը գտնվում է բավականին թույլ վիճակում, բանակցային դիրքերը բավականին թուլացած են և հիմա բանակցությունների գնալը կնշանակի զիջել բավականին լուրջ դիրքեր և վտանգներ առաջացնել Հայաստանի և Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ալիևի հետ հանդիպմանը պատրաստ է տանել ականապատ տարածքների բոլոր քարտեզները և այն փոխանակել բոլոր գերիների հետ, ըստ Ղազինյանի, նոնսենս է, որովհետև գերիներին պետք է վերադարձնեին նոյեմբերի 11-ին, ինչը եռակողմ հայտարարության մեջ կարևորագույն պահանջներից մեկն էր, ինչը չի արել Ադրբեջանը և Հայաստանը հետևողականորեն չի եղել, որ գերության մեջ պահվող, ամեն օր սպանվող մեր քաղաքացիները վերադարձվեն։
«Ստացվում է՝ Ալիևը փորձում է մեզ վրա վաճառել մի բան, որն ինքը պարտավոր էր տալ առանց որևէ նախապայմանի։ Անհասկանալի է դա