Search
Close this search box.

Երկու տասնյակից ավել մահվան դեպք. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 891 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266208 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1761967 վերջին մեկ օրում` 6904 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14193 պացիենտ. Մեկ օրում նվազել է 333-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 245376 անձ` վերջին մեկ օրում 534 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5419 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:

Please enter a valid URL