Search
Close this search box.

Ընդդեմ սադրիչ գործողություններին. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային շարժական խմբերը՝ զրահատեխնիկայով, շարունակում են կատարել ընթացիկ իրադրության վերահսկողության խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պարեկության ընթացքում իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության ցուցադրություն, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանազատման գծում երկու կողմից սադրիչ գործողություններ թույլ չտալուն ուղղված հսկողություն:

Ինչպես նշել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Միշչենկոն, ռուս խաղաղապահներն ամեն օր տարբեր երթուղիներով պարեկություն են իրականացնում Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում:

«Պարեկային շարժական խմբերը տեղափոխումներ են կատարում սահմանազատման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը ցուցադրելու նպատակով, ինչպես նաև իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։ Նաև պատասխանատվության գոտում իրադրության փոփոխությունները բացահայտելու համար պարեկության խումբը իրականացնում է օդային հսկողություն և հարցումներ տեղի բնակիչների շրջանում»,- ասել է Միշչենկոն:

Պարեկային խմբերը բազմակիլոմետրանոց երթեր են կատարում ժամանակակից БТР-82А զրահամեքենաներով և ընդհանուր օգտագործման ճանապարհներով, գրունտային և լեռնային ճանապարհներով, պտտվելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հեռավոր շրջաններում:

27 դիտակետերում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:

Please enter a valid URL