Search
Close this search box.

Ւշխանությունները համակերպվել են. Հայկ Մարությանից դեռ չեն «ազատվի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել:

Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն: Հիմա դադարեցրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «գահընկեց» անելու պրոցեսը ու փորձում են գոնե հայաստանյան այլ քաղաքներում իրավիճակն իրենց հսկողության տակ առնել: Կենտրոնացել են մարզերի, փոքր քաղաքների վրա, այնտեղ են փորձելու հեղափոխություն իրականացնել:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը համոզվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանից «ազատվելն» էլ օր օրի անհնարին է դառնում, ու, կարծես թե, համակերպվում են իրավիճակի հետ: Այս պահին իշխանությունը կարծում է, որ պետք է պատրաստվել Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, որը պետք է կայանա 2023 թվականի սեպտեմբերին: Մարությանն էլ իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ընտրված քաղաքապետ է ու չի պատրաստվում հեռանալ:

Please enter a valid URL